Հայաստան Քաղաքականություն 

Արցախի ԱԺ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Արա Բաբլոյանին

analitik.am

Արցախի ԱԺ նախագահը շնորհավորել է Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 100-ամյա տարեդարձի կապակցությամբ.

Մեծարգո պարոն Բաբլոյան,

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ եւ Հայաստանի Հանրապետության  խորհրդարանի մեր գործընկերներին մայիսյան հերոսամարտերի եւ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 100-ամյա տարեդարձի կապակցությամբ:

Մեկ դար առաջ Սարդարապատում, Բաշ-Ապարանում եւ Ղարաքիլիսայում հայ ժողովուրդը հերոսաբար տեր կանգնեց իր ապագային, որն ազդարարվեց մայիսի 28-ին Հայաստանի առաջին հանրապետության հռչակմամբ: Վերածնված պետականություն, որ մարմնավորել է հազարամյա ազգի իղձերն ու նպատակները` ազգային միասնությամբ վերադարձնելու սեփական անկախ հայրենիքում ապրելու եւ զարգանալու դարերով կորսված իրավունքը:

Մայիսյան հերոսամարտերում թրծված հայ ոգին ազատության ճանապարհից չշեղվելու իր վճռականությունը վերահաստատեց նույն դարավերջին հայկական երկու հանրապետությունների հռչակմամբ, Արցախյան ազատամարտում տարած հաղթանակով եւ հայոց հաղթանակած բանակի կազմավորմամբ:

Փառապանծ այս տոներին վերստին շնորհավորելով հայոց պետականության վերածննդի առթիվ՝ մաղթում եմ տոկուն կամք ու արդյունավետ ջանքեր` հանուն մայր հայրենիքի եւ Արցախի զորացման ու համայն հայության բարօրության:

 

Նույն շարքից