Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Հերիք է ցինիզմով զբաղվեք, Ձեր գործով զբաղվեք. Տարոն Մարգարյանը՝ ԵԾ անդամին

analitik.am

Այսօր՝ մայիսի 30-ին, Երևանի ավագանու նիստի ժամանակ Տարոն Մարգարյանը, պատասխանելով Երկիր Ծիրանի խմբակցության հայտարարարությանը, որ որոշ մարդիկ հավանաբար քաղաքապետի նախաձեռնությամբ ինչ-որ ակցիա  են սկսել քաղաքապետարանի մոտ, նշեց, որ չգիտի, թե ովքեր են հավաքված քաղաքապետարանի մոտ և եթե հարկ լինի, ինքը կգնա և կհանդիպի քաղաքացիների հետ:
Դրանից հետո ԵԾ անդամ Մարինա Խաչատրյանը հայտարարեց, որ Տարոն Մարգարյանը քաղաքացիների խոսքին անհաղորդ է՝ կոչ անելով վերջինիս հանդիպել քաղաքացիների հետ:

Ապա Խաչատրյանը հայտարարեց, որ ավագանին և քաղաքապետը լեգիտիմ չեն՝ նշելով, որ պետք է ցրել ավագանին:
«Հերիք է ցինիզմով զբաղվեք, Ձեր գործով զբաղվեք»,-արձագանքեց քաղաքապետ Մարգարյանը:

Նույն շարքից