Բարի օր Տնտեսություն 

Հոսանքն ու գազը հնարավոր է օգոստոսից էժանանան. Նախարար

analitik.am

Այսօր՝ մայիսի 30-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը, խոսեելով  գազի և էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր էժանացման մասին, նշեց, որ նախարարությունում քննարկումներ են ընթանում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ։

Նախարարը  չբացառեց, որ սակագինը կփոխվի, սակայն նշեց, որ հնարավոր  է այն մնա նույնը: Ամեն դեպքում Գրիգորյանը հայտնեց, որ հաշվարկների արդյունքները հայտնի կլինեն 1-2 օրից. «Մասնագետները սկսել են քննարկումները երեկ երեկոյան, արդյունքների մասին հնարավոր կլինի խոսել ավելի ուշ, սակագների նվազեցման հնարավոր բոլոր տարբերակների վերաբերյալ քննարկումներ կլինեն»:
Նախարարի խոսքերով, եթե սակագնի վերանայում լինի, այն կլինի օգոստոսից հետո, քանի որ վերանայումը տեղի է ունենում 6 ամիսը մեկ:

Նույն շարքից