Գլխավոր Քաղաքականություն 

Հայ-վրացական հարաբերություններում չլուծվող խնդիրներ չկան. Նիկոլ Փաշինյանը՝ Վրաստանում

analitik.am

«Ինձ համար մեծ պատիվ է առաջին պաշտոնական այցը կատարել Վրաստան, քանի որ մեր քաղաքական օրակարգում Վրաստանի հետ հարաբերությունների զարգացումն առանձնահատուկ դեր և նշանակություն ունի»,-այսօր՝ մայիսի 30-ին, Թբիլիսիում Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը նշեց, որ միշտ էլ աշխատանք է տարվել հայ-վրացական հարաբերությունների զարգացման ուղղությամբ.  «Մենք միշտ աշխատել ենք այդ ուղղությամբ՝ անկախ նրանից, թե ինչ գործունեությամբ ենք զբաղվել: Ես ինքս որպես լրագրող, որպես պատգամավոր արել եմ ամեն ինչ հարաբերությունները զարգացնելու համար: Իսկ հիմա ես զգում եմ, որ մոտեցել ենք այն իրավիճակին, երբ բազմաթիվ ցանկություններ իրականություն դարձնելու հնարավորություն ունենք»:

Փաշինյանը շնորհավորեց Վրասատանի ժողովրդին և անձամբ վարչապետին պետականության վերականգնման 100-ամյակի կապակցությամբ՝ հիշեցնելով, որ Հայաստանն օրեր առաջ նշեց Առաջին Հանրապետության հարյուր ամյակը. «Այդ տոներն իրար հետ կապված են: Պետք չէ մոռանալ, որ  ՀՀ-ի հռչակումը տեղի է ունեցել Թբիլիսիում: Այս փաստն ինքնին ցույց է տալիս, որ հայ-վրացական հարաբերություները շատ խորն են, ունեն քաղաքական, պատմական, մարդկային, մշակութային կոնտեքստ, և դրանք պետք է ավելի զարգանան ու խորանան: Մենք պատրաստակամ ենք ադ ուղղությամբ գործնական և ինտենսիվ քայլեր անել: Հայ-վրացական հարաբերություններում առկա պոզիտիվ ոլորտը պետք է վերածենք մեծ արդյունքների՝ տնտեսական ոլորտում, քաղաքական հարաբերություներում, երկկողմ հարաբերությունների մյուս ոլորտներում՝ այն վերածելով կոնկրետ արդյունքներից:

Փաշինյանը հույս հայտնեց, որ առաջիկայում  միջկառավարական համագործակցության հանձնաժողովի աշխատանքների ակտիվացման արդյունքում հնարավոր կլինի կոնկրետ արյունքներ ազդարարել երկկողմ համագործակցության բազմաթիվ ոլորտներում. «Մենք քննարկեցինք նաև երկարաժամկետ տեսլականի անհրաժեշտությունը մեր հարաբերություններում, որովհետև մենք ունենք երկրարաժամկետ և կարճաժամկետ ընդհանուր շահեր, մենք պետք է մտածենք նաև երկարժամկետ կտրվածքով: Վրաստանի հետ ունենք մի շարք նախագծեր, կաշխատենք դրանք ժամանակին և բարձր որակով իրագործելու ուղղությամբ: Պետք է աշխատենք նաև նոր համատեղ նախագծերի շուրջ: Ընդհանրապես հայ-վրացական հարաբերություններում չլուծվող խնդիրներ չկան: Մեր պատվիրակությունը եկել է Թբիլիսի հավաստելու մեր պատրաստակամոթյունը եղբայրության և բարեկամության մթնոլորտում քննարկել բոլոր հարցերը: Մենք համոզված ենք, որ այս մթնոլորտը կարող է լրջագույն զարգացումներ բերել մեր հարաբերություններում: Ես ուրախ եմ արձանագրելու, որ Վարաստանի կառավարությունը և անձամբ վարչապետը նույնպիսի տրամադրվածություն ունի: Մենք գտնվում ենք մեր հարաբերությունների զարգացման մի հանգրվանում, որտեղ հնարավորություն կա մեծ թափ, մեծ էներգիա հաղորդել մեր երկկողմ հարաբերություններին՝ դրանք խորացնելով բոլոր ուղղություններով»:

Նույն շարքից