Հասարակություն գլխավոր 

ՊԵԿ-ից հերքում են, որ իրենց աշխատակիցները դիմակավորված մուտք են գործել Սամվել Ալեքսանյանի առանձնատուն

Այսօր առավոտյան առանձին  էլեկտրոնային լրատվամիջոցներ լուրեր են տպագրել, թե իբր ՊԵԿ դիմակավորված աշխատակիցները մուտք են գործել «Երևան Սիթի»- գլխավոր գրասենյակ և ԱԺ պատգամավոր Ս. Ալեքսանյանի առանձնատուն:

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վերոհիշյալ գործողությունների հետ ՊԵԿ աշխատակիցները որևէ առնչություն չունեն:

 

ՊԵԿ տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

Նույն շարքից