Հասարակություն 

«Երևան սիթի»-ի գլխավոր գրասենյակ մուտք գործած դիմակավորված անձինք ԱԱԾ աշխատակիցնե՞ր են

analitik.am

Այսօր՝ մայիսի 30-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը, անդրադառնալով հարցին, որ մամուլի տեղեկություններով դիմակավորված անձինք մուտք են գործել «Երեւան սիթի»-ի գլխավոր գրասենյակ և առգրավել համակարգիչները, նշեց, որ ՊԵԿ-ը դրա հետ կապ չունի, ստուգումներն իրականացնում է ԱԱԾ-ն:

Ավելի վաղ ՊԵԿ-ը պաշտոնական հայտարարություն էր տարածել՝ հերքելով մամուլում տարածված տեղեկությունները, թե ՊԵԿ աշխատակիցները մուտք են գործել Ալեքսանյանի տուն և սուպերմարկետների ցանցի գլխավոր գրասենյակ:

 

Նույն շարքից