Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

«Զառային անջատեք, ողջամտությունը միացրեք». ուրախ բողոքի ակցիա Երևանի քաղաքապետարանի դիմաց (տեսանյութ)

analitik.am

Այսօր Երևանի քաղաքապետարանի դիմաց մի խումբ երիտասարդներ ինքնատիպ ակցիա էին կազմակերպել։ Հավաքված երիտասարդները պնդում էին, որ իրենք պարզապես որոշել են հումոր ավելացնել բոլոր տեսակի բողոքի ակցիաներին, որոնք ժողովրդական հեղափոխությունից հետո չարաշահվում են տարբեր շահագրգիռ խմբերի ու անհատների կողմից։ Նրանք այս կերպ որոշել էին դիմավորել Զարուհի Փոստանջյանին ու նրա խմբին, ովքեր հայտարարել էին, որ բողոքի ակցիա կանցկացնեն Երևանի քաղաքապետարանի դիմաց։

Հավաքված երիտասարդներն իրենց հետ բերել էին փոփ-քորն, ակնոցներ ու փուչիկներ, հումորային գրություններով պաստառներ ։

«Մենք որոշեցինք այս անգամ ոչ թե ֆեյսբուքի լայվ վիդեոների միջոցով տեսնել քաղաքական այս շոուն, այլ գալ և տեղում դիտել այս շոուն»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Երիտասարդները շարունակեցին իրենց ակցիան Երևանի քաղաքապետարանի դիմաց «Զառիվայր», «Զառա շոու» գրություններով պաստառներով, փուչիկներով ու փոփ քորնով։ Զարուհի Փոստանջյանը ուշացումով միացավ Երևանի ավագանու  նիստին և անցնելով ակցիայի մասնակիցների կողքով՝ խուսափեց նրանց հետ հանդիպումից և հարց ու պատասխանից։

 

Նույն շարքից