200 հազար դոլար կաշառք վերցնելու պահին ձերբակալվել է Բելոռուսի նախագահի օգնական, Գրոդնենսկի երկրամասի տեսուչ Սերգեյ Ռովնեյկոն: Այս մասին հայտնում են Բելառուսի Պետական անվտանգության կոմիտեից:
Կոմիտեից նաև հայտնում են, որ նախագահի օգնականն իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվել է մեկ տարի առաջ՝ կապված ոչ մեկ անգամ կաշառք վերցնելու հետ, ինչի դիմաց տարբեր ծառայություններ է մատուցել և հարցեր լուծել:
Ռովնեյկոյի նկատմամբ քրգործ է հարուցվել, նրան սպառնում է 15 տարվա ազատազրկում: