Հայաստան Քաղաքականություն 

Նոր պաշտոնանկություններ՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ

analitik.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, պաշտոնանկություններ են տեղի ունեցել.

Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասով և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 39-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով`
Փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Եմիշյանին նշանակել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող։

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Արթուր Պողոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

Նույն շարքից