Հասարակություն 

Ուկրաինան դառնում է վտանգավոր երկիր լրագրողների համար. Կրեմլը մեկնաբանել է Բաբչենկոյի սպանությունը

analitik.am

Կրեմլը դատապարտում է Կիևում ռուսաստանցի լրագրող Արկադի Բաբչենկոյի սպանությունը: Նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «Интерфакс» գործակալությունը:

Պեսկովը կատարվածը մեծ ողբերություն է անվանել. «Նա մեծ ընտանիք ունի, որը զրկվեց կերակրողից: Մենք ցավակցում ենք նրա հարազատներին և մտերիմներին»:

Պեսկովը հույս է հայտնել, որ մեղավորները կհայտնաբերվեն և կպատժվեն՝ հավելելով, որ Ուկրաինան դառնում է վտանգավոր երկիր լրագրողների համար:

Ավելի վաղ Ուկրաինայի վարչապետը կատարվածի մեջ մեղադրել էր հենց Ռուսաստանին:

 

Նույն շարքից