Քաղաքականություն 

ՊԵԿ-ը՝ Երևան-սիթիում ԱԱԾ-ի ստուգումների մասին

analitik.am

ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը բնական է համարում, որ հենց խոշոր հարկ վճարողներն են հայտնվում թիրախում:
Այսօր՝ մայիսի 30-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ Մաշադյանը, անդրադառնալով «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում սկսված ստուգումներին,  նշեց, որ հենց խոշոր հարկատուներն են ապահովում հարկային եկամուտների շուրջ 80 տոկոսը՝ կարծիք հայտնելով, որ հենց վերջիններիս մոտ թվային առումով կարող են լինել հարկերի պակաս հայտարարագրման դեպքեր:

Հարցին, թե չկա արդյո՞ք մտավախություն, որ խոշոր հարկատուները ստուգումների արդյունքում կարող են, օրինակ, փակվել, ՊԵԿ նախագահի տեղակալը նախ ասաց, որ կոնկրետ Սամվել Ալեքսանյանի ընկերությունն առաջին խոշոր հարկատուն չէ, սակայն խոշորներից մեկն է. «Ես չեմ կարող գնահատական տալ, որ բիզնեսը ստուգումների արդյունքում կարող է փակվել: Իմ կարծիքով բիզնեսը պետք է կառուցել այնպես, որ այն գոյատևի և արդյունքներ բերի ոչ հարկերի պակաս հաշվարկման հաշվին»:

Մաշադյանը նաև հայտնեց, որ ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում այն տնտեսվարող սուբյեկտների մոտ, ովքեր «Երևան սիթի»-ի  տարածքում գործում են որպես առանձին տնտեսվարող սուբյեկտներ:

Նույն շարքից