SHAMSHYАN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 29-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներով պարզել են, որ մայիսի 27-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործող «Գարեջրի ակադեմիա» ռեստորանային համալիրում տեղի է ունեցել վիճաբանություն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության աշխատակիցները վիճաբանությանը մասնակցելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկել Արմավիր քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Արտակ Գևորգյանին։
Ըստ Գ. Շամշյանի տեղեկությունների, Ա. Գևորգյանը Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր, «Հոկտեմբերյանցի Նովո» մականվամբ Նահապետ Գևորգյանի տղան է:
Մանրամասն՝ shamshyan.com