ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:
Թրամփը Ալիևին շնորհավորել է «Կասպյան նավթն ու գազը» 25-րդ միջազգային կոնֆերանսի և Հարավայյին գազային միջանցքը գործարկելու կապակցությամբ՝ կարևորելով ԱՄՆ-ի և Ադրբեջանի 30-ամյա համագործակցությունը:
Նամակում ԱՄՆ նախագահը նշում է, որ հիմա Ադրբեջանն ավելի կայուն տնտեսություն ունեցող երկիր է, իսկ Ադրբեջանի նավթահորերը նպաստում են համաշխարհային էներգետիկ շուկայի կայունացմանը. «Ձեր կողմից արդյունահանված գազն իր ներդրումն ունի Թուրքիայի և Եվրոպայի էներգետիկ անվտանգության գործում»:
Թրամփը հավելել է, որ մտադիր է համագործակցել Ադրբեջանի հետ հանուն բարգավաճման, կայունության և անվտանգության: