Հասարակություն 

Ծնողներս սովետից եկած ցեխավիկներ էին. ԱԻՆ նախարարը՝ իր եկամուտների մասին

Ծնողներս, այսպես ասաց, Սովետից եկած ցեխավիկներ էին և երջանկահիշատակ հայրս բավական տարածքներ, խանութներ…Այսօր՝ մայիսի 30-ին, Ազատության ուղիղ եթերում հայտարարեց ԱԻՆ նորանշանակ նախարար Հրաչյա Ռոստոմյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ եկամուտ ունի բացի նախարարի աշխատավարձից:
Ռոստոմյանն ասաց, որ չի հերքում ու որպես կտակ ծնողներից  ժառանգություն է ստացել:

Հարցին, թե ԱԻՆ-ում ինչ-որ չարաշահումներ արդեն հայտնաբերվել են արդյո՞ք և կա՞ համագործակցություն իրավապահների հետ, նախարարն ասաց, որ այս պահի դրությամբ արդեն մեկ դեպք կա, որն ուղարկված է համապատասխան կառույցներին. «Երկրորդ դեպքը երևի թե այսօր կամ վաղը կուղարկվի: Վարչապետի հանձնարարականով այդ ամենն իրականացնում ենք և ամեն ինչ պետք է անենք կոռուպցիոն ռիսկերն արմատախիլ անելու համար»:

Նույն շարքից