Ռուսաստանցի լրագրող Արկադի Բաբչենկոն, ում մահվան մասին երեկ՝ մայիսի 29-ին, հայտնեցին լրատվամիջոցները, ողջ է: Նա ներկայացել է Ուկրաինայի Անվտանգության ծառայության մամուլի ասուլիսին, հայտնում է Լենտան:
«Ես կարող էի ցավակցել Արկադի Բաբչենկոյի ընտանիքին, սակայն չեմ անի դա: Դրա փոխարեն ես կշնորհավորեմ Բաբչենկոյին երրորդ անգամ ծնվելու կապակցությամբ: Նրան հրավիրում եմ այստեղ»,-հայտարարել է ԱԾ ղեկավարը լրագրողին հրավիրելուց առաջ:
Ծառայության ներկայացուցիչները հայտնել են, թե տեղյակ են եղել պատրաստվող մահափորձի մասին, իսկ սպանության մասին հայտարարությունը հատուկ օպերացիայի մի մասն է եղել:
Մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողը ներողություն է խնդրել բոլորից՝ առաջին հերթին կնոջից:
Ուկրաինայի ԱԾ հայտարարության մեջ նաև նշվում է, որ ապացույցներ են ձեռք բերվել Ուկրաինայի տարածքում ռուսական հատուկ ծառայությունների ահաբեկչական գործունեության մասով: