Հասարակություն 

«Ողջ է, հիանալի է». Մարգարիտա Սիմոնյանը մեկնաբանել է Բաբչենկոյի սպանության բեմականացման մասին լուրը

analitik.am

«Ռուսաստանն այսօր» լրատվական գործակալության և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը մեկնաբանել է ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից ռուս լրագրող Արկադի Բաբչենկոյի սպանության բեմականացման մասին լուրը:

Այս մասին հայտնում էРИА Новости-ն ՝ հղում անելով Telegram-ին , որտեղ Սիմոնյանը գրել է.   «Ողջ է, հիանալի է: Իսկ ով չալարի, թող հաշվի, թե քանիսը նրանցից, ովքեր արդեն հայտարարել էին, որ «Պուտինին քննադատողին սպանել են», այժմ կասեն, թե չեն սպանել»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Գրիցակն  հայտարարել էր, որ հայտնի լրագրողի սպանության մասին լուրը եղել է նախապես ծրագրված հատուկ գործողության մի մասը, որի նպատակը նրա դեմ նախապատրաստվող մահափորձի կանխումն էր:

Նշենք, որ նախօրեին Ուկրաինայի ՆԳՆ-ը տեղեկացրել էր, որ լրագրողին սպանել են:

 

Նույն շարքից