Քաղաքականություն 

Ուկրաինայում ՀՀ դեսպանը պաշտոնանկ կարվի. «Ժամանակ»

analitik.am

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի դիվանագիտական աղբյուրները հայտնում են, որ առաջիկա օրերին պաշտոնանկ կարվի Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը:

Պաշտոնանկ կարվեն նաև տարբեր երկրներում պատվավոր հյուպատոսի պաշտոններ զբաղեցնող միլիոնատեր օլիգարխները, որոնց համար այդ ստատուսը որոշակի անձեռնմխելիություն է ապահովում:

Փաշինյանը որոշել է հետ չկանչել Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանին, ինչպես նաև Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանին»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից