Բարի օր Ռազմական 

Ադրբեջանի ԶՈւ-ն հիմնականում առաջացել է Արենի գյուղի այգիների և Հունուտ գյուղի ուղղություններով. Ինչ է կատարվում Նախիջևանում. Արբանյակային պատկերներ. Ռազմինֆո

analitik.am

Արբանյակային լուսանկարները ցույց են տալիս մայիս ամսվա ընթացքում ադրբեջանական դիրքերի տեղաշարժերը Նախիջևանի հյուսիսարևելյան հատվածում:

Առաջ անցնելով՝ շեշտենք, որ.

  1. Ադրբեջանական դիրքերն առաջ տանելու մեր ուսումնասիրած բոլոր դեպքերը նախկին Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական հանրապետության սահմաններում են (իմա՝ Նախիջևանի տարածքում)։
  2. Խոսքը միայն ու միայն ոչ մի կողմից չվերահսկվող բարձունքներում դիրքավորվելու մասին է, հայկական որևէ դիրքի կորուստ մեր ուսումնասիրած լուսանկարներում չի դիտարկվում։

Նշենք նաև, որ չենք անդրադառնում հայկական կողմի գործողություններին, քանի որ դրանց մասին պաշտոնական աղբյուրներից մանրամասներ դեռևս չկան։

Զննել ենք ս.թ. մայիսի 2–27 ժամանակամիջոցում արված արբանյակային լուսանկարներում երևացող փոփոխությունները, մասնավորապես՝ ադրբեջանական կողմից դեպի նոր դիրքեր տանող նոր ճանապարհների հայտնվելը, ինչը խոսում է սեղմ ժամկետներում իրագործած ինժեներական աշխատանքների մասին:

Ըստ ուսումնասիրության՝ Ադրբեջանի ԶՈւ-ն հիմնականում առաջացել է Արենի գյուղի այգիների և լքված Հունուտ (ադրբ. Ջունութ) գյուղի ուղղություններով: Առաջխաղացման նշաններ նկատվում են մայիսի 2-ից սկսած, սակայն հիմնական աշխատանքները կատարվել են մայիսի 17–27 հատվածում:

Մանրամասն՝ razm.info

Նույն շարքից