Հասարակություն գլխավոր 

Դոնալդ Թրամփը Քիմ Քարդաշյանի հետ հանդիպումից հետո համատեղ լուսանկար է հրապարակել և հայտնել, թե ինչ հարցեր են քննարկվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպում է ունեցել Քիմ Քարդաշյանի հետ: Այս մասին Միացյալ Նահանգների ղեկավարը հայտնել է թվիթերյան իր էջում՝ հրապարակելով նաև համատեղ լուսանկար:

Թրամփը հայտնել է, որ հանդիպման ժամանակ Քիմի հետ քննարկել է բանտային ռեֆորմներին  և դատավճիռներին վերաբերող հարցեր:

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ Քիմ Քարդաշյանը պայքարում է թմրանյութ պահելու համար ազատազրկման դատապարտված 62-ամյա կնոջ ազատության համար: Խոսքը Էլիս Ջոնսոնի մասին է, ով բանտում է արդեն 21 տարի: Քիմը նրա գործով սկսել է հետաքրքրվել 2017 թվականից:

 

Նույն շարքից