Միջազգային Քաղաքականություն 

Նազարբաևը ցմահ կղեկավարի Ղազախստանի Անվտանգության խորհուրդը

analitik.am

Այսօր՝ մայիսի 31-ին, Ղազախստանի խորհրդարանի վերին պալատը՝ սենատը, հաստատել է Անվտանգության խորհրդի մասին օրինագիծը, որը մասնավորապես իրավունք է տալիս երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին ցմահ ղեկավարել Անվտանգության խորհուրդը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ՝ փետրվարին, Ղազախստանի արդարադատության նախարարը լրագրողներին հայտնել էր, որ Անվտանգության խորհուրդը Նազարբաևի ղեկավարությանը ցմահ հանձնելը բխում է երկրում Սահմանադրական բարեփոխումների պահանջներից և կարևոր գործոն է կայունության ամրապնդման հարցում:

Նույն շարքից