Հասարակություն 

Փակ է լինելու Հրազդանի կիրճի՝ «Պրինցես Մարիաննա»-ի մոտ գտնվող կամրջից մինչ Փափազյան փողոցն ընկած ճանապարհահատվածը

analitik.am

«Եվրոպայի օր-2018» միջոցառումների շրջանակում Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից նախատեսվող հեծանվային մրցույթի կազմակերպման նպատակով ս.թ. հունիսի 2-ին` ժամը 13:00-15:30-ը, երթևեկության համար փակ է լինելու Հրազդանի կիրճի՝ «Պրինցես Մարիաննա» ռեստորանի (Հրազդանի կիրճ հ.87) մոտ գտնվող կամրջից մինչ Փափազյան փողոցն ընկած ճանապարհահատվածը:

Ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը:

Երևանի քաղաքապետարան

Նույն շարքից