Բարի օր Քաղաքականություն 

Ինչպես է Հայաստանում տեղի ունեցածն ազդելու ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացի վրա

analitik.am

Այսօր՝ մայիսի 31-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ ԱԳ փոխնախարար Արմեն Պապիկյանը, պատասխանելով հարցին, թե կան արդյո՞ք ԵՄ անդամ երկրներ, որոնք հնարավոր է չվավերացնեն Հայաստանի հետ համաձայնագիրը, նշեց, որ նման ուղերձներ չկան՝ հույս հայտնելով, որ ԵՄ բոլոր անդամները հնարավորինս արագ կվավերացնեն այն:

Հարցին, թե Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններն ինչպե՞ս են ազդել վերոնշյալ գործընթացի վրա, Պապիկյանը նախ նշեց, որ «ավելին ավելիի դիմաց» սկզբունքը միշտ գործել է և շարունակելու է գործել. «Ինչ վերաբերում է երկրում տեղի ունեցած փոփոխություններին, ապա ԱԳ նախարարությունը չպետք է գնահատական տա: Եվրոպական մեր գործընկերներն արդեն հայտնել են իրենց կարծիքը: Ես հույս ունեմ, որ այն հնարավարություն կտա ավելի արագացնել վավերացման գործընթացը: Ես կարծում եմ, որ փոփոխություններն օգուտ տալիս են վավերացման գործընթացին»:

 

Նույն շարքից