Քաղաքականություն 

ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հարցը ԱԳՆ-ի օրակարգում է. Փոխնախարար

analitik.am

«Վիզաների մասով երկխոսությունը սկսվել է 2014 թվականից, իսկ  բանակցությունների մեկնարկը պայմանավորված է անդամ երկրների դիրքորոշումից»,-այսօր՝ մայիսի 31-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Արմեն Պապիկյանը՝ պատասխանելով հարցին, թե երբ են ՀՀ-ի և ԱՄ-ի միջև մեկնարկելու վիզաների ազատականացման բանակցությունները:

Փոխնախարարն ասաց, թե զերծ կմնա նշել անդամ երկրներին, որոնք դանդաղեցնում են գործընթացը՝ հավելելով, որ խոսքը անվտանգության, սոցիալական ապահովության, ՀՀ-ի կողմից ԵՄ-ում անօրինական կերպով գտնվող իր քաղաքացիներին ընդունելու պատրաստակամության ու կարողության և այլնի մասին է. «Սրանք հարցեր են, որոնք ամեն երկրի համար խնդիր է, խնդիր է նաև Հայաստանի համար: Կարող եմ վստահեցնել, որ հարցը ԱԳՆ-ի օրակարգում է, և չկա որևէ հանդիպում ԵՄ պատասխանատուների հետ, որտեղ այս հարցը չի բարձրացվել և կարևորվել»:

 

Նույն շարքից