Միջազգային Քաղաքականություն 

Կիմ Չեն Ընն ընդունել է Սերգեյ Լավրովին

analitik.am

Հյուսիսային Կորեայի առաջնորդ ԿԻ Չեն Ընը Փհենյանում ընդունել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը՝ հղում անելով իր դիվանգիտական աղբյուրին:

Ավելի ուշ ՌԴ ԱԳ նախարարությունը հաստատել է հանդիպման փաստը: Ռուսաստանի արտգործնախարարությունը թվիթերյան իր էջում նաև լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով Լավրովի և ԿԻմ Չեն Ընի ձեռքսեղմումը:

Նշենք, որ Լավրովը պաշտոնական այցով Հյուսիսային Կորեա է մեկնել այսօր առավոտյան:

 

 

Նույն շարքից