Բարի օր Քաղաքականություն 

Ինչու Դոնալդ Թրամփը Հայաստանին չշնորհավորեց մայիսի 28-ին. Պարզաբանում է դեսպանը

analitik.am

«Ինչպես գիտեք ՀՀ կառավարությունը պաշտոնապես 100 ամյակի տոնակատարությունը սեպտեմբերին է իրականացնելու, և ես ակնկալում եմ, որ մեր պաշտոնական շնորհավորական ուղերձը հենց այդ ժամանակ կլինի»,-այսօր՝ մայիսի 31-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց է ՀՀ-ում ԱՄՆ դեսպսն Ռիչարդ Միլսը՝ պատասխանելով հարցին, թե ինչու ամերիկյան իշխանությունները մայիսի 28-ին չշնորհավորեցին Հայաստանին Առաջին Հանրապետության 100 ամյակի կապակցությամբ:
ԱՄՆ դեսպանը նշեց, թե կարևորն այն է, որ ԱՄՆ նախգահ Դոնալդ Թրամփն արդեն շնորհավորել է նոր կառավարությանը. «Այդ շնորհավորանքն ուղղված է եղել նաև հայ ժողովրդին խաղաղ ցույցերի, բողոքի ակցիաների համար, որոնք մինչև վերջ մնացին խաղաղ, ինչի արդյունքում Հայաստանի  պատմության մեջ նոր գլուխ բացվեց»:

Նույն շարքից