Քաղաքականություն 

ԱՄՆ դեսպանն այն մասին, թե ինչպես են ազդելու հայաստանյան իրադարձությունները տրամադրվող ամերիկյան օգնության վրա

analitik.am

Այսօր՝ մայիսի 31-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, պատասխանելով հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ Հայաստանում վերջին իրադարձությունների հետ կապված ԱՄՆ-ում վերանայվի «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին  Հայաստանի միանալու հարցը, նշեց, որ ամերիկյան կողմը լիարժեք աշխատում է նոր կառավարության հետ և դիտարկում են հնարավոր ուղիները, թե ինչպես կարելի է աջակից լինել:

Դեսպանը հիշեցրեց, որ անցած շաբաթ Հայաստանում էր գտնվում ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրիջիթ Բրինք, ով հանդիպում է ունեցել ԱԳ նախարարի, վարչապետի, նախագահի հետ՝ քննարկելով, թե ինչ հնարավոր աջակցություն կարող է լինել. «Մենք խոսել ենք տարբեր հնարավոր ուղիների մասին, քննարկել ենք նաև «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի նոր ծրագրի հնարավարությունը: Մենք շարունակելու ենք այդ քննարկումները»:

Նույն շարքից