Հասարակություն Բարի օր 

Էլթոնի Ջոնի այցն ինքնին քարոզ է. Հոգևորական

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի համակարգող Տեր Եսայի քահանա Արթենյանn այսօր՝ մայիսի 31-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով միասեռականների թեմային, նշեց, որ  եկեղեցու դիրքորոշումn այստեղ միշտ նույն է եղել:
Հոգևորականի խոսքերով, եկեղեցին մերժում է երևույթը, սակայն ընդունում է մեղավորին, քանի որ անկախ դիրքորոշումից, եկեղեցու դռները մարդու առջև բաց են:

Տեր Եսային խոսեց նաև օրեր առաջ այցով Հայաստանում գտնվող հայտնի երգիչ Էլթոն Ջոնի հայտարարության մասին, թե օգնելու են ԼԳԲՏ համայնքին՝ նշելով, որ Հայաստանում գործում են տարբեր կազմակերպություններ, որոնք իբր պաշտպանում են վերոնշյալ համայնքի ներկայացուցիչների իրավունքներ սակայն դրա քողի տակ հովանավորում են շարժումը:
Քահանայի խոսքերով, որևէ մեկը եկեղեցուց լավ չի կարող օգնել  ու պաշտպանել մարդկանց:

Էլթոնի Ջոնի այսի մասով, Տեր Եսային նշեց, որ այն ինքնին քարոզչություն է, սակայն սահմանները փակել էլ հնարավոր չէ, ուղղակի հնարավորության դեպքում պետք է արգելել քարոզը:

Նույն շարքից