Քաղաքական Տնտեսություն 

Պետք է ստուգվեն բոլոր կառույցները, այդ թվում նաև Ծառուկյանի. ԲՀԿ-ական պատգամավոր

Գագիկ Ծառուկյանն առևտրային ցանց չունի, Առինջ մոլն է, որտեղ նա նույնիսկ վճար չի վերցնում: Այսօր՝ մայիսի 31-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով առևտրային ցանցերում ԱԱԾ-ի կողմից անցկացվող ստուգումներին:
Պատգամավորի խոսքերով, պետք է ստուգվեն բոլոր կառույցները, այդ թվում նաև Ծառուկյանի:

Հարցին, թե ինչ կոռուպցիոն պայմանավորվածություններ ունի Գագիկ Ծառուկյանը, եթե հաշվի առնենք այն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե այլևս նման պայմանավորվածություններ չեն լինելու, պատգամավորն ասաց, որ վարչապետի ասածը վերաբերում է այն խնդրին, որը ԱԱԾ-ն բարձրացրել է. «Եղել են որոշակի պայմանավորվածություններ ՊԵԿ-ի և ցանցային առևտրով զբաղվող կազմակերպությունների հետ: Այդ մասով պարոն Ծառուկյանը որևէ գործունեություն չունի»:

Նույն շարքից