ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Կիևում ռուսաստանցի լրագրող Արկադի Բաբչենկոյի սպանության բեմականացումը՝ այն անվանելով առնվազն տարօրինակ:
«Չգիտեմ, թե այս պատմության մեջ որքանով է նպատակն արդարացնում միջոցները: Փառք Աստծու, նա ողջ է»,-ասել է Պեսկովը՝ հավելելով, որ պատմությունը չի փոխում Մոսկվայի վերաբերմունքը Ուկրաինայի նկտմամբ՝ որպես երկրի:
Պուտինի խոսնակը նաև նշել է, որ Ուկրաինայի Անվտանգության ծառայության ղեկավարը, ով Ռուսաստանին էր մեղադրել կատարվածի մեջ, պետք է պատասխան տա իր խոսքերի համար: