Հասարակություն 

Էնրիկե Իգլեսիասը Մոսկվայում հրաշքով փրկվել է մահից

Մոսկվայում Էնրիկե Իգլեսիաs անունով քաղաքացին հրաշքով է փրկվել մահից՝ կարողանալով ժամանակին լքել հրդեհված ավտոմեքենան, հայտնում է РЕН ТВ-ն:

Միջադեպը տեղի է ունեցել ՌԴ մայրաքաղաքի հարավում: Նշվում է, որ Իգլեսիասը քնած է եղել ավտոմեքենայում, երբ այն դեռ անհայտ պատճառներով բռնկվել է: 34-ամյա տղամարդն արթնանալուց հետո կարողացել է լքել ավտոմեքենան և հանգցնել կրակը:

Հարկ է նշել, որ Էնրիկե Իգլեսիասը վերոնշյալ տղամարդու իրական անունն է:

 

Նույն շարքից