Գլխավոր Գյուղատնտեսություն Տնտեսություն 

Զիջվելու են մինչև որոշակի օրը կուտակված տույժերը. Գյուղվարկերի տույժ-տուգանքները կարող են ներվել

analitik.am

Այսօր՝ մայիսի 31-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը, խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին, որ գյուղվարկերի տույժ-տուգանքները վերանայելու անհրաժեշտություն կա, նշեց, որ հանդիպում է եղել փոխվարչապետ Գրիգորյանի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել են, Գյուղնախարարը, ԿԲ և Ֆինանսների նախարարության ներկայացուցիչները. «Մենք դիտարկում ենք մի քանի հնարավորություն, որոնք թույլ կտան տույժ-տուգանքների մասով համաներում անել: Ավելին՝ վարկային ռեգիստրում և ԱՔՌԱ համակարգում վարկային պատմությունը կարող է սրբագրվել, որպեսզի մարդիկ հետագայում խնդիրներ չունեն վարկ վերցնելիս»:

Նախարարը նաև նշեց, որ գյուղատնտեսական վարկերի տույժ-տուգանքների համաներումը լինելու է մեկանգամյա գործողություն, զիջվելու են մինչև որոշակի օրը կուտակված տույժերը:

 

Նույն շարքից