ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հատուկ առաջադրանք է տվել երկրի անվտանգության ծառայություններին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Այսօր ԱԴԾ-ի առջև լուրջ մարտահրավերներ կան: Առաջին հերթին խոսքը վերաբերում է ահաբեկչության դեմ պայքարին: Պետք է բարելավել ահաբեկչության և ծայրահեղականության դեմ ամբողջ համակարգի աշխատանքը»,-հայտարարել է Պուտինը՝ ներկայացնելով նոր կոչումներ և պաշտոններ ստացած սպաներին և դատախազներին:
ՌԴ նախագահը հավելել է, թե հույս ունի, որ ավելի արդյունավետ կլինի նաև այլ ուղղություններով աշխատանքը՝ հակահետախուզության, սահմանների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում և այլն: