«Այն պահանջները, որ այսօրվա իշխանությունները ներկայացնում են՝ կապված թափանցիկության, կոռուպցիայի վերացման, արդարության, օրենսդրության, օրինականացման պահպանման մասով, շատ նորմալ, ընդունելի, օրինաչափ պահանջներ են»,-այսօր՝ մայիսի 31-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը:
Արեյանը նշեց, որ և ինքը, և իր ղեկավար Տարոն Մարգարյանը, եղել են, կան ու մնալու են օրինականության, կոռուպցիան բացառելու, օրինազանցությունը բացառելու ուղու վրա. «Դա եղել է մեր աշխատանքի սկզբունքը: Մենք մեր ուժերի ներածի չափով ծառայել ենք Հայաստանի Հանրապետությանը և ծառայելու ենք: Ինչպիսի նոր մարտահրավերներն էլ ներկայացնի մեր երկիրը, մեր իրականությունը, մենք պատրաստ ենք ծառայելու միայն Հայաստանի Հանրապետությանը»: