Քաղաքական Մշակույթ 

Արևոտ Բեթթին խոստանում է, որ դահլիճում տխուր դեմքով մարդ չի լինելու

    Մեկ շաբաթ առաջ ներկայացվեց է «Արևի մարդիկ» երգի տեսահոլովակը, որով  մեր 11- ամյա Բեթթին կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2014»-ին:  

 

Տեսահոլովակը, որը selfie video տարբերակով է, այնքան արևոտ և դրական է, որքան հենց ինքը Բեթթին. այս կարծիքն արտահայտեց «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը այսօր կայացած ասուլիսի ժամանակ:

 

 

   «Բեթթիից բխող դրական լիցքերը բոլորիս մեծ ուժ է տալիս: Առհասարակ, կարելի է վստահ ասել, որ մենք առաջնորդվել ենք Բեթթիի կերպարով, քանի որ նա շատ  արևոտ և հետաքրքիր երեխա է: Նրա հետաքրքրություններից է օրիգամին, որը լինելու է մեր պաշտոնական CD-ի վրա: Ասեմ, որ այս տարի օրիգամին ամբողջ «Եվրատեսիլ»-ի նշանն է», -ավելացրեց Գ. Գասպարյանը:

 

Բեթթիից բացի բեմում կլինեն նաև 3 ակրոբատ աղջիկ և 2 պարող տղա:  Պարուսույց Քրիստինա Հովակիմյանի խոսքով ամեն ինչ արվում է տպավորիչ ելույթի համար: Ի հավելում ասվածի Գ. Գասպարյանն ավելացրեց, որ բեմադրության համար հարկավոր ատրիբուտներն այսօր ուղարկվել են Մալթա:

 

 

«Սովորաբար ամեն ինչ «Եվրատեսիլ»-ի կազմակերպիչների կողմից է արվում, բայց մենք որոշեցինք ինքներս պատրաստել դրանք, քանի որ ամեն անգամ գնում ենք և տեսնում մի բան մեր սրտով չէ:  Հուսանք, որ այս անգամ ամեն ինչ հարթ կլինի», - ավելացրեց նա:

 

 

Դե իսկ մեր մասնակիցը Բեթթին խոստացավ ունենալ լավ ելույթ և զբաղեցնել լավ հորիզոնական:

 

«Իմ հանդիսատեսին, ընկերներին և բոլորին խոստանում եմ լավ ելույթ ունենալ և ուրախացնել բոլորին: Դահլիճում տխուր դեմքով մարդ չի լինելու», -նշեց Բեթթին:

 

Արմինե Բրսոյան

 

 

 

 

Նույն շարքից