Ծալքայի շրջանի Այազմա գյուղում պատրաստվում են ընդունել Վրաստանում պաշտոնական այցով գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Գյուղացիները Փաշինյանին սպասում են վերջինիս մասին երգերով, որոնցում կարելի է լսել «Ելի՛ր, ելի՛ր, Նիկոլ ջան, վեր կաց կանգնի՛ր, Փաշինյան» բառերը:
Նշենք, որ Փաշինյանն արդեն ավարտել է իր պաշտոնական հանդիպումները և այսօր Ջավախք այցելելուց հետո կվերադառնա Հայաստան: