Լրագրող Նարինե Կիրակոսյանն իր ՖԲ էջում գրում է.
Ուզում եք՝ ընդունեք, ուզում եք՝ ոչ, բայց սեփական ժայռապատկերները, նախշերը չճանաչողը ցեղասպանությունից մազապուրծ եղած որբերի ձեռքերով գործած գորգի մասին գոնե պետք է հիշի, որ ցուցադրում էին ԱՄՆ-ում։
Այս նկարում 1920-ականներին Ղազիրի որբանոցում ապաստան ստացած որբերն են։ Ցեղասպանությունից մազապուրծ շուրջ 1400 հայ որբուհիներ, որոնք ի թիվս այլ արհեստների, սովորում էին նաև գորգագործություն: 1923-1930թթ. այստեղ գործվում է 3000-ից ավելի գորգ, շուրջ 1000 որբ հայուհիներ ստանում են գորագործի վկայագրեր:
Սրանից բացի, մի բան էլ ասեմ։ Մի անգամ Լուվրում մի գորգի մոտ կանգնեցի, նայեցի, հետո կարդացի ու աչքերս հա լցվում էր։ Մեկը մոտեցավ հարցրեց, ի՞նչ է պատահել, ասեցի
- Էս գորգը Սուլթանի համար մի հայ վարպետ է գործել։
Անծանոթը փաթաթվեց, ու միասին սկսեցինք լացել։
Հետո գնացինք Լուվրի սրճարանում նստեցինք։ Սրճեցինք, դեսից-դենից խոսեցինք, ծանոթացանք։ Վերջում հարցրեցի, կներեք, դուք ֆրանսիացի՞ եք, դրա՞ համար հոգուս ցավի պատճառը հասկացաք։ Ասաց, որ՝ չէ, հրեա է, ու մենք նորից արտասվեցինք։ Բայց դե իմ էստեղ գրելու իմաստը լացելը չէ, ողբալը չէ.․․այլ էն, որ մենք մեր արմատներն ենք անպատվում․․․ Եսիմ էէէէ․․․