«Ես ընդհանրապես կուսակցական չեմ եղել ու հիմա էլ կուսակցական չեմ»,-այսօր՝ մայիսի 31-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Գյումրու նախկին քաղաքապետ, նախկին հանրապետական, հիմա Ծառուկյան դաշինքի պատգամավոր Վարդան Ղուկասյանը:
Ղուկասյանը նշեց, որ ՀՀԿ-ի համագումարներին ոչ մի անգամ այդ կուսակցության նշանը չի կպցրել. «Խաչ եմ կպցրել, երբ ինձ ասում էիք՝ դուք վերին արտի ցորե՞նն եք, ես ասում էի, որ խաչը թող պահապան լինի բոլորիս՝ և ՀՀԿ-ին, և բոլորին»:
Նախկին քաղաքապետը նշեց, որ 2007 թվականին քաղաքական ինչ-որ հենարան ունենալու համար ստիպված անդամագրվել է ՀՀԿ-ին, քանի որ կուսակցությունները խեղդում էին քաղաքապետերին, չէին թողնում աշխատել. «Ես չուզելով եմ մտել, իրենք են առաջարկել, դրանից հետո մի քանի ամիս անց ինձ խփեցին: Դրանից հետո մինչև 2012 թվականը ՀՀԿ-ի խորհրդի նիստերին չեմ մասնակցել, հիմա դուք ինձ դարձրել եք ուժեղ հանրապետական, հա՞: Ես մաքուր եմ, պարզ եմ, շիտակ եմ»:
Վարդան Ղուկասյանը նաև լրագրողներին մեղադրեց պատվեր կատաելու մեջ: