Միջազգային Քաղաքական 

Մահացու հիվանդություն ունեցող փոքրիկը ցանկացել է գրկել Դոնալդ Թրամփին (տեսանյութ)

Համացանցում լայն տարածում է գտել մի տեսանյութ, որի հերոսն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ողջագուրվել ցանկացող ութամյա հիվանդ տղա  է:

Daily Mail-ը նշում է, որ  ֆիսքված կադրերում երևում է, թե  ինչպես է տղան անհամբեր սպասում, թե երբ է նախագահն ավարտելու իր ելույթն ու նստելու բազկաթոռին:

Նշվում է, որ արարողության ժամանակ Թրամփը ստորագրել է նոր օրենք, համաձայն որի մահացու հիվանդություն ունեցողները հնարավորություն են ստանում բուժման ընթացքում կիրառել այնպիսի դեղամիջոցներ, որոնք դեռևս չեն հաստատվել իշխանությունների կողմից:

Փոքրիկը նույնպես մահացու հիվանդություն ունի:

https://www.youtube.com/watch?time_continue=1&v=XrqKcTd90M4

Նույն շարքից