Հայաստան Քաղաքական գլխավոր 

ՀՀԿ ԳՄ նիստը վարել է Սերժ Սարգսյանը

ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում ասել է, որ նիստը վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, ներկա է եղել նաև ՀՀԿ փոխնախագահ Կարեն Կարապետյանը։

Նրա փոխանցմամբ՝ քննարկվել է կուսակցության մարտավարությունն առաջիկա ամիսներին:

«ՀՀԿ-ն ազգային-պահպանողական քաղաքական կուսակցություն է և պատրաստվում է իր գաղափարախոսությանը համապատասխան քաղաքականություն վարել: կառավարության ծրագրի հետ կապված ՀՀԿ-ն չի պատրաստվում արհեստականորեն խոչընդոտել Փաշինյանի գործունեությունը, վիժեցնել ծրագիրը: Մենք տվել ենք  առաջնահերթություններ, որտեղ հետ քայլ չենք տեսնում: Կառավարության ծրագրի վերաբերյալ մենք ժխտողական մոտեցում չունենք, կծանոթանանք դրա բովանդակությանը: Հնարավորություն պետք է տալ կառավարությանը իրականացնել իր քաղաքական գործունեությունը»,- ասել է նա:

 

Նույն շարքից