Այսօր էլ Հանրապետական կուսակցությունը պատրաստվում է 2022թ.-ի հերթական ընտրություններին: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Որևէ առաջարկություն չունենք, որևէ փաստաթուղթ չկա: Մենք պատրաստ ենք ցանկացած հարցի շուրջ քննարկում անցկացնել, բայց որևէ առաջարկ չկա: Ողջամիտ առաջարկների դեպքում մենք պատրաստ ենք ցանկացած հարցի ընդառաջել»,- նշել է Բաղդասարյանը:
Միաժամանակ, ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց, որ կարող են լինել այնպիսի առաջարկներ, որոնք տեխնիկապես ժամանակատար լինեն.
«Ընտրական օրենսգրքի փոփոխություններ, պայմանավորվածություն, քաղաքական կոնսենսուս… այս ամենը ժամանակատար է, բայց դեռ չկա որևէ փաստաթուղթ, որևէ քննարկում»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է այն լուրերին, որ ՀՀԿ շարքերը լքում են, Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ կլինեն դիմումներ, կքննարկենք. «Դա ինքնամաքրում է»: