Հայաստան Քաղաքական Բարի օր 

Հայաստանում կա քաղաքական ճնշում. Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում  Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ  Մասիսի քաղաքապետի ձերբակալությանը:

«Այսօր մենք երկու հայտարարություն ենք լսել, մեկը՝ քննչական կոմիտեից, մյուսը՝ Մասիսի քաղաքապետարանից: Նշել են, որ որևէ իրավական հիմք չկա: Քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխելու նախաձեռնությամբ ենք հանդես եկել»,- ասաց նա:

Էդուարդ Շարմազանովը խոսեց նաև քաղաքական հետապնդումներից.«Կա՞ Հայաստանում քաղաքական ճնշում, թե չկա, դժբախտաբար կա: Դա տեսել ենք մայիսի 1-ի քվեարկությունից առաջ, դրանից հետո: Ատելության ու ճնշման մասին խոսել են ԵԽԽՎ համազեկուցողները՝ օրվա իշխանությունների հետ հանդիպման ժամանակ: ԵՊՀ-ում տեղի ունեցող պրոցեսներն էլ ես գնահատում եմ քաղաքական գործունեության արդյունք: Արամ Սիմոնյանը քննադատվում էր, պրեսինգի էր ենթարկվում, որովհետև ՀՀԿ ներկայացուցիչ է: ՀՀԿ ներկայացուցիչ լինելը պատիվ է, ոչ թե հանցագործություն: Բուհի ներքին կանոնակարգային խնդիրներին նոր իշխանությունները միջամտելու իրավունք չունեն»,- նշեց  նա:

Նա շեշտեց նաև, որ օրենքի առջև բոլորը պետք է հավասար լինեն՝ անկախ կուսակցական պատկանելիությունից, քավոր-սանիկական հարաբերություններից:

«Կա՞ քաղաքական ճնշում՝ կա, կա՞ քաղաքական պրեսինգ՝ կա»,- եզրափակեց  Շարմազանովը:

Նույն շարքից