Հայաստան Քաղաքական Բարի օր 

Վարչապետի աշխատակազմի ղեկավարն առաջին նշանակումն է կատարել

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել.

«Պատիվ ունեմ Ձեր ուշադրությանը ներկայացնել իմ առաջին նշանակմանը՝ Մուղնեցյան Տիգրանին: Տիգրանն իմ օգնականն է: Վաղեմի ընդդիմադիր ակտիվիստ, ՔՊ համախոհ եւ մեր թիմի լավ ընկեր, չնայած որ ընդամենը 21 տարեկան է: Դպրոցական տարիներին մասնակցել եւ հաղթել է տարբեր օլիմպիադաներում:  11 տարեկանից մասնակցում է ինտելեկտուալ հեռուստածրագիր՝ «Что? Где? Когда?»-ին եւ աչքի է ընկել իր պայծառ մտքով: 18 տարեկանում «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստաշուին հասել է 250 000 ՀՀ դրամի շեմին եւ, սթափ գնահատելով պահի լրջությունը՝ որոշել է կանգ առնել այդ կետի վրա: Տիգրանի թե՛ ինտելեկտուալ եւ թե՛ մարդկային հատկանիշներից կարելի է ժամերով խոսել եւ գրել: Բայց ֆեյսբուքյան ստատուսը չափազանց սահմանափակ ձեւաչափ է դրա համար:  Տիգրան ջան, պատիվ ունեմ աշխատել քեզ հետ»,- գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավարը:

Նույն շարքից