Հանրապետականը պաշտպանում է ԸՕ-ի մասով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները:
Մայիսի 31-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ կուսակցության գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանը նշել է, որ իրենք պաշտպանում են Փաշինյանի առաջարկությունները, որոնք վերաբերում են մատնահետքերի մեկ միասնական բազա ստեղծելուն և մոբիլ ցուցակներ կազմելուն. «Հույս ունենք, որ այդ առաջարկությունները, որոնք արտահայտվել են հրապարակավ որպես կարևորագույն փոփոխություններ, կշարունակեն մնալ պարոն Փաշինյանի օրակարգում և դրանցից նահանջ չի լինի»:
Հարությունը նշել է, որ իրենք կանեն այլ լրացուցիչ առաջարկներ ԸՕ-ի շուրջ:
Հարցին, թե պատրաստ է արդյո՞ք ՀՀԿ-ն արտահերթ ընտրություններին, Հարությունյանն ասել է, որ ցանկացած արտահերթ ընտրություն պետք է լինի քաղաքական քննարկումների առարկա. «Մենք այս պահին որևէ արգելք չենք տեսնում, որպեսզի լինեն արտահերթ ընտրություններ: Մեզ համար որևէ փակ հարց չկա»:
Ճշտող հարցին, թե ՀՀԿ-ն փոխո՞ւմ է իր դիրքորոշումը և գնում արտահերթ ընտրությունների, նախկին նախարարը հայտարարել է, որ կուսակցությունը չի փոխում դիրքորոշումը, այլ պատրաստ է քննարկել արտահերթ ընտրության հարցը:
Ինչ վերաբերոււմ է ռեյտնգային ընտրակարգին, ՀՀԿ-ականն ասել է, որ պատրաստ են այն քննարկել. «Մենք պատրաստ ենք ներկայացնելու մեր փաստարկները, լսել այլոց հակափաստարկները և հանգել եզրակացության: Մեզ համար որևէ փակ, չքննարկվող հարց ընտրությունների հետ կապված չկա»: