Հասարակություն 

Ինչ պետք է անեն զինծառայությունից խուսափողները Հայաստան վերադառնալուց հետո. Պարզաբանում է վարչապետը

Այսօր կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այսօր Հայաստանում հետախուզվողների առնվազն 80 տոկոսը հետախուզվում են ժամկետային զինծառայությունից խուսափելու համար՝ համապատասխան հանձնարարական տալով Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին:
Փաշինյանը նշեց՝ եթե մարդը գալիս է, պետք է արձանագրվի, որ վերջինս հետախուզման մեջ է, նա դրանից հետո հայտարարություն է տալիս, պարտավորագիր ստորագրում, որ այսինչ ժամկետում կներկայանա համապատասխան զինկոմիսարիատ. «Մենք այդ ամեն ինչն արձանագրում ենք, նա գնում է իրենց տուն: Եթե հանկարծ հետո չի կատարում իր պարտավորությունները, դրանից հետո որոշակի ընթացակարգեր կլինեն»:
Ոստիկանապետը նշեց, որ յուրաքանչյուրի նկատմամբ առանձին մոտեցում կդրսևորվի, և գործընթացը կկազմակերպվի:

Մարդիկ կան, ովքեր այս ընթացքում կրթություն են ստացել արտերկրում, բարձր մասնագիտական հմտություններ ունեն: Պարոն Տոնոյան, մենք կարո՞ղ ենք հավաստիացնել, որ այդպիսի մարդկանց կարող ենք ներգրավվել ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման գործում և այդպես շարունակ»,-դիմելով Պաշտպանության նախարարին՝ հարցրեց վարչապետը:

Տոնոյանը նշեց, որ նման ընթացակարգ հնարավոր է կազմակերպել. «Բացի դրանից շնորհալիների մասով նախարարի հրամանագրով կարգավորումներ կլինեն»:
Վարչապետը վերջում արձանագրեց, որ վերադարձողների մասնագիտական գործունեությունը և հմտությունները կծառայեն ԶՈւ-ի հետագա զարգացմանը:

 

Նույն շարքից