Գլխավոր Գյուղատնտեսություն Տնտեսություն 

Մինչև մայիսի 31-ը կուտակված գյուղվարկերի տույժ-տուգանքները կներվեն

analitik.am

Այսօր՝ հունիսի 1-ին, կառավարության նիստի ժամանակ ՀՀ Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը, պատասխանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի համապատասխան հարցին, նշեց, որ գյուղվարկերից առաջացած տույժ-տուգանքների ներման գործընթացի շրջանակներում անցած շաբաթ փոխվարչապետ Գրիգորյանի գլխավորությամբ, Գյուղնախարարի, ՖԻննախի և ԿԲ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում է եղել. «Համաձայնության ենք եկել սկզբունքների վերաբերյալ: ՖԻննախը երեկ շրջանառության մեջ է դրել փոփոխությունների նախագծի փաթեթը, որը հնարավորություն է տալիս զիջել մինչև մայիսի 31-ը կուտակված տույժ-տուգանքները և մաքրել վարկային պատմությունները վարկային ռեգիստրում և ԱՔՌԱ համակարգում, պրոցեսն ընթացքի մեջ է»:

Ժամկետների մասով նշվեց, որ հաջորդ նիստին հարցը կներկայացվի:

 

Նույն շարքից