Հայաստան Քաղաքական 

Փաշինյանի ընկերը նշանակվեց Տավուշի մարզպետ. Բաց մնաց միայն 2 մարզպետի հարց

Այսօր՝ հունիսի 1-ին, կառավարության նիստում գործադիրը նշանակեց 8 մարզերի ղեկավարներին՝ բաց թողնելով երկու մարզպետի հարցը:
Հարցը ներկայացրեց Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:

Այսպես, Արարատի մարզպետ նշանակվեց Գարիկ Սարգսյանը, Կոտայքի մարզպետ՝ Ռոմանոս Պետրոսյանը, Արագածոտնի մարզպետ՝  Աշոտ Սիմոնյանը, Շիրակի մարզպետ՝ Կարեն Սարուխանյանը, Տավուշի մարզպետ՝ Վահե Ղալումյանը, Գեղարքունիքի մարզպետ՝ Իշխան Սաղաթելյանը, Վայոց ձորի մարզպետ՝ Արագած Սաղաթելյանը և Լոռու մարզպետ՝ Հրանտ Մարգարյանը:

 

Նույն շարքից