Քաղաքական 

ԱԱԾ տնօրենը՝ Սամվել Ալեքսանյանի «Երևան սիթի»-ում ստուգումների մասին

Այսօր՝ հունիսի 1-ին, կառավարության նիստից հետո ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, անդրադառնալով Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում իրականացված ստուգումներին և պատասխանելով հարցին, թե ինչ բացահայտումների մասին կարելի է խոսքը լինել, եթե մարդիկ տարիներ շարունակ հայտարարել են այդ մասին, նշեց. «Պատկերացնո՞ւմ եք, թե տարիներ շարունակ մարդիկ ինչքան բան կարող էին հայտարարել»:
Հարցին, թե կարելի է ասել, որ կատարված ստուգումներով սահմանափակվել է ԱԱԾ տնօրենի հայտարարությունը՝ կապված 350 մարդու հետ, Վանեցյանն ասաց. «350 անձը, որ այսքան շահարկվեց, իրականում 460 և ավել էր: 11 կազմակերպությունները ևս պետք է հրավիրվեն, արդյունքում թիվը կարծում եմ կհասնի 1000-ի կամ ավել»:

Ինչ վերաբերում է  ՊԵԿ նախկին ղեկավար Վարդան Հարությունյանին հարցաքննության կանչելուն, ԱԱԾ տնօրենն ասաց, որ ժամանակը ցույց կտա:

 

Նույն շարքից