Հասարակություն Ռազմական 

Պաշտպանության նախարարը՝ Նախիջևանի կողմից հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի մասին

analitik.am

Այսօր՝ կառավարության նիստից հետո Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, խոսելով Նախիջևանի կողմից ադրբեջանական դիրքերի առաջխաղացման մասին, նշեց, որ ՀՀ պաշտպանության նախարարությունն Ադրբեջանի ԶՈւ դիրքերի տեղափոխման հետ կապված ոչ մի մտահոգություն չունի, քանի որ դա ամբողջովին վերահսկելի է. «Մենք մեր արդյունավետ գործունեության միջոցով չեզոքացնում ենք ցանկացած տեղափոխում»:

Նախարարը նշեց, թե բոլորը պետք է գիտակցեն, որ Ադրբեջանը տեղաշարժերն իրականացնում է իր տարածքում. «Դա Ադրբեջանի տարածքն է: Այս պահին ոչ մի միջամտության կարիք չկա»:

Հարցին, թե ինչ-որ ուղերձ կարելի՞ է տեսնել ադրբեջանական գործողություններում, նախարարը կարծիք հայտնեց, որ ՀՀ-ն իրավիճակը պետք է սթափ գնահատի. «Այս պահին ոչ մի խնդիր չենք տեսնում: Ինչ վերաբերում է իմ ու ԱԳ նախարարի՝ Նախիջևանի սահման կատարած այցին, դա պայմանավորված է եղել նրանով, որ ԱԳ նախարարն անձամբ ցանկացել է ծանոթ լինել իրավիճակին:
Հարցին, թե ՀԱՊԿ-ին տեղյակ պահվել է կատարվածի մասին, Տոնոյանը նշեց, որ կազմակերպության ներգրավման կարիքը չկա:

Հարցին՝ վարչապետը տեղյակ է իրադարձություններին՝ նախարարն ասաց, որ օրվա մեջ մի քանի անգամ վերջինիս տեղեկություններ են տրամադրվում իրավիճակի վերաբերյալ՝ և ՀՀ-ի, և ԱՀ-ի սահմանների մասով:

Նախարարը մի քանի անգամ նշեց, որ իրավիճակը հայկական զինված ուժերի կողմից ամբողջովին վերահսկվում է:

Տոնոյանը նաև հաստատեց, որ Հայաստանում հայտնի իրադարձությունների օրերին կուտակումներ եղել են ադրբեջանական կողմում՝ հաստատելով նախկին նախարար Վիգեն Սարգսյանի խոսքերը:

 

Նույն շարքից