Հասարակություն 

Սպասվում են բացահայտումներ. ԿԳ նախարարը՝ սկանդալային բացահայտումների մասին

Այսօր՝ հունիսի 1-ին, կառավարության նիստից հետո ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, պատասխանելով հարցին, թե առաջիկայում իր ղեկավարած նախարարությունում սկանդալային բացահայտումներ սպասվո՞ւմ են, նշեց, որ բացահայտումներ կլինեն, իսկ սկանդալայինի մասով որակումները թողնում է լրագրողներին:

Հարցին, թե կոռուպցիոն բացահայտումներ էլ են լինելո՞ւ, նախարարը նշեց, որ այս պահին ուսումնասիրություններ են իրականացվում՝ հավելելով, որ հավանաբար այդ մասով էլ բացահայտումներ կլինեն. «Դա կլինի բոլոր համակարգերում՝ միջին մասնագիտական, դպրոցներում և այլն»:

Հարցին, թե մեղավորները պատժվելո՞ւ են, Հարությունյանը նշեց, որ իրենց նախարարությունը պատժող մարմին չէ, իրենք համապատասխան փաստերը ներկայացնում է իրավապահներին:

Ինչ վերաբերում է հարցին, թե որտեղ է ամենավատ իրավիճակը, նախարարն ասաց՝ բոլոր տեղերում:

 

Նույն շարքից