Հասարակություն 

Զոհված զինծառայողների ծնողները զգուշացնում են Նիկոլ Փաշինյանին

Այս պահին կառավարության մոտ հավաքված են բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները: Վերջիններս հանդիպում են պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Հավաքվածները նաև պահանջում են գլխավոր դատախազի և ՔԿ պետ Աղվան Հովսեփյանի հրաժարականները՝ նշելով, որ վերջինս պետք է պատասխանատվության ենթարկվի:
Ծնողներից մեկն էլ նշեց, որ հենց Փաշինյանի հրամանատարության օրոք սպանություն է կատարվել՝ կոչ անելով Փաշինյանին իր հսկողության տակ վերցնել գործը և մինչև հուլիսի 1-ը բացահայտել այն, հակառակ դեպքում իրենք հենց Փաշինյանի օրինակով ոտքով քայլելու են ամբողջ հանրապետության տարածքում ու ծնողներին կոչ են անելու երեխաներին չուղարկել բանակ. «Մենք խնդրում և պահանջում ենք մինչև զորակոչը բացահայտել գործը»:

 

Նույն շարքից